Տարածքային կառավարման նախարարությունն անլիցենզիա գնում է կատարել.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով գնել է ինտերնետային կապ։ Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել այս գնման գործընթացին։
Բանն այն է, որ ՀՀ ՏԿԶՆ-ն իր կարիքների համար հայտարարված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի հրավերով նախատեսված ծառայությունների մատուցման համար լիցենզիա չի պահանջել։ Մինչդեռ կնքվելիք պայմանագրի կատարումը ՀՀ օրենսդրությամբ հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն։