Կվիրիկաշվիլի. Նախագահի ընտանիքի անդամի խուզարկության գործում քաղաքական դրդապատճառը բացառված է
«Ես բացառում եմ շանտաժը և քաղաքական բաղադրիչը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ընտանիքի անդամի բնակարանի խուզարկության գործում»,- «Նովոստի Գրուզիա»-ի հաղորդմամբ հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ իր հարազատի վրա ճնշում գործադրելու փորձեր են արվել՝ կանգնեցրել են փողոցում, ինչից հետո հետախուզել բնակարանն առանց դատարանի որոշման:
«Ես մի քանի օր առաջ այս հարցի վերաբերյալ զրույց եմ ունեցել նախագահի հետ: Այդ ժամանակ ներքին գործերի նախարարին հանձնարարել էի զբաղվել այդ հարցով: Ես բացառում եմ, որ եղել է շանտաժ կամ քաղաքական ճնշման նշաններ: Եթե դա եղել է ընթացակարգային խախտում, դրան հետևում է շատ խիստ պատասխան»,- ասել է Կվիրիկաշվիլին: