Ալեքսանդր Ռար. Անվտանգության հարցերը Հարավային Կովկասում կլուծվեն ԵԱՀԿ շրջանակներում
ՆԱՏՕ-ն չի դիտարկում ԼՂ հակամարտությունը որպես Ռուսաստանի հետ մրցակցության ևս մեկ հարթակ: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է Ռուս-գերմանական ֆորումի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը` հավելելով, որ հիմնախնդիրը կրում է «ազգային» բնույթ և հակամարտության գոտում չկան ՌԴ զորամիավորումներ:
Քաղաքագետի կարծիքով` իր ընդլայման քաղաքականության շրջանակներում ՆԱՏՕ-ն չի գնա դեպի Հարավային Կովկաս:
«Անվտանգության հարցերը այստեղ կլուծվեն ԵԱՀԿ շրջանակներում, այսինքն`Ռուսաստանը հետ համագործակցության միջոցով, որը ՆԱՏՕ-ի նկատմամբ թշնամաբար է տրամադրված: Վստահ եմ, որ շուտով կսկսվի ԵՄ-ԵՏՄ երկխոսությունը: Եվրոպան չի կարող շրջվել Շանհայան համագործակցության կազմակերպությունից»,-նշել է քաղաքագետը`հավելելով, որ կողմերը վերջիվերջո հանգելու են Լիսաբոնից Վլադիվոստոկ ընդհանուր տարածքի ստեղծման գաղափարին: