Դանակով զինված տղամարդը Ճապոնիայում 19 մարդ է սպանել
Տոկիոյից արևմուտք գտնվող ճապոնական Սագամիհարա քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է առողջարանում գտնվող հաշմանդամություն ունեցող մարդկանց վրա: Նա սպանել է 19 մարդու, ևս 20-ը ստացել են վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, շատերի վիճակը գնահատվում է ծանր:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ոստիկանության տվյալներով կասկածյալը դեռ փետրվարին հոսպիտալիզացվել էր, քանի որ ցանկություն էր հայտնել Ճապոնիայի օրենսդիր մարմնին առաջարկել սպանել հաշմանդամություն ունեցող անձանց:
Նա հայտարարել էր, թե իրեն եթե նման հնարավորություն տրվի, ապա կսպանի ինչքան հնարավոր է շատ մարդու: Ավելի ուշ նա դուրս էր գրվել հոգեբուժական կլինիկայից:
Հանցագործությունից հետո տղամարդը ներկայացել է ոստիկանական բաժանմունք, խոստովանել մեղքը: Նա կալանավորվել է: