
Բեքհեմը կարող է վերադառնալ «Ռեալ»
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարող է վերադառնալ «Արքայական ակումբ»` ադմինիստրատիվ աշխատանք կատարելու: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:
Մադրիդյան թիմն իր նախկին ֆուտբոլիստին առաջարկում է դառնալ ակումբի դեսպանը, ով կներկայացնի «Ռեալը» մարզական տարբեր միջոցառումների ժամանակ` աշխարհի տարբեր անկյուններում:
Հիշեցնենք, որ Բեքհեմն «Արքայական ակումբում» հանդես է եկել 2003-2007 թթ., որից հետո տեղափոխվել է «Լոս-Անջելես Գելեքսի»: «Ռեալի» կազմում անգլիացի ֆուտբոլիստը մասնակցել է 155 հանդիպման` դառնալով 20 գոլի հեղինակ: