Հայ շախմատիստները պարտվեցին իրանցի հասակակիցներին
Աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Իրանի ընտրանուն՝ զիջելով 1:3 հաշվով: Այս մասին տեղեկացնում է chess-results.com:
Մեր ընտրանու կազմում Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանն իրենց պարտիաները ոչ-ոքիով ավարտեցին, իսկ ահա Արամ Հակոբյանն ու Դավիթ Միրզոյանը չկարողացան առավելության հասնել իրանցի հասակակիցների նկատմամբ:
Վաղը կայանալիք 6-րդ տուրում մեր շախմատիստները կմրցեն Հունգարիայի 2-րդ հավաքականի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում