Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ներկայացվել Եգիպտոսի խորհրդարան
Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել մի բանաձև, որը 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածները որակում է որպես ցեղասպանություն:
Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը: Բանաձևը խորհրդարանի նախագահ Ալի Աբդուլալին է ներկայացրել պատգամավոր Մուստաֆա Բեքիրը:
Բանաձևը պահանջում է ճանաչել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը որպես ցեղասպանություն և նույնն էլ կոչ է անում միջազգային հանրությանը: Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների բացարձակ մեծամասնության աջակցությունը:
Ըստ աղբյուրի, Եգիպտոսի խորհրդարանը բաղկացած է 596 պատգամավորից, իսկ հայկական բանաձևի տակ ստորագրել է 337 պատգամավոր:
Հiիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց:
Հարակից հրապարակումներ`
- Ջիմ Կոստան հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը
- Հետևողական աշխատանքի արդյունքում Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Թ.Պողոսյան
- Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ
- Իսպանիայի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
- Նախագահի ելույթը լսելուց հետո, չէի կարող չասել, որ դա «ցեղասպանություն» է. Հռոմի պապը վերջին պահին ելույթը փոխելու մասին
- Որպեսզի Ցեղասպանության մասին բանաձևը Բունդեսթագում չքնի, ինչպես քնեց Դումայում՝ Մարուքյանի առաջարկը