Էրդողանը բացատրել է, թե ինչու է պետք մահապատժի վերադառնալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է փոխել Սահմանդրությունն ու վերականգնել մահապատիժը, քանի որ այդ մասին իրեն խնդրում է ժողովուրդը: Փոխանցում է «Վեստի.ռու»-ն:
Նրա խոսքով, քաղաքացիների մեծամասնությունը կողմ է արտահայտվում պատժի նման խիստ միջոցներին, այդ պատճառով էլ իշխանությունները չեն կարող արհամարհել ժողովրդի կարծիքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը բացառել է Թուրքիայի ԵՄ-ին միանալը, եթե իշխանությունները վերականգնեն մահապատիժը:
Թուրքիայի ԱԳՆ-ից այս հայտարարությանն արձագանքել են, որ Եվրոպան իրավունք չունի սպառնալ Անկարային, քանի որ Թուրքիան եվրոպական արժեքների կողմնակից է: Մահապատիժը երկրում վերացվել է 1984 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տրվել
- ԵԽ-ն դեմ կքվեարկի առանց վիզայի Թուրքիա մուտքի թույլտվությանը
- Թուրքիան դադարեցրել է երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործունեությունը
- Մահապատժի դեմ պայքարի օր. Եվրոպայում մահապատիժ չի կիրառվել 1997թ․-ից ի վեր
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին