
Instagram-ը տեսանյութերի համար նոր գործառույթ է թողարկել
Instagram սոցիալական ցանցը թողարկել է տեսանյութի առաջարկություններ: Սրա մասին «Գազետա.ռու»-ին են հայտնել ընկերությունից:
Տեսանյութերով ալիքը հասանելի է «Որոնում և հետաքրքիր է» բաժնում: Այնտեղ օգտատերերին առաջարկվում է գնահատել տեսահոլովակներն այն հաշիվներից, որոնց նրանք դեռ չեն հետևում:
Բացի դրանից հնարավորություն է հայտնվել գտնել տեսանյութեր կոնկրետ թեմաներով՝ Ռիո 2016 Օլիմպիական խաղեր, Կաննի կինոփառատոն, Coachella երաժշտական փառատոն, Նոր տարի և այլն:
Աղբյուրը գրում է, որ վերջին կես տարվա ընթացքում Instagram-ում տեսանյութերի դիտելիությունը աճել է 150 տոկոսով: