Խորենացի փողոց ոստիկանական լրացուցիչ ուժեր բերվեցին
Քիչ առաջ 5 «Գազել» մակնիշի միկրոավտուբոսներով ու ավելի քան մեկ տասնյակ ավտոբուսներով Խորենացի փողոց բերվեցին ոստիկական ուժեր: Տեսնելով ավտոբուսները՝ փողոցում հավաքվածները սկսկեցին վանկարկել՝ «ամոթ», «ամոթ»:
Հիշեցնենք, ոստիկանությունը հավաքի փաստացի ղեկավարներից պահանջել էր սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր:
ԱԱԾ-ն էլ հայտարարեց. «Լավատեղյակ լինելով հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին, զգուշացնում ենք, որ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով»:
Հարակից հրապարակումներ`
- «ԱԱԾ-ն ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ»:
- Ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր
- ԱԱԾ. Իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա
- ԱԱԾ-ն կոչով դիմել է ՊՊԾ գնդում գտնվողներին
- ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին մարդկանց կուտակումների վայրերում դրսևորել շրջահայացություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները