«Սասնա ծռերը» դիմել են սադրանքի, զինյալներից երկուսը վիրավոր են
Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանը»-ը հաղորդագրություն տարածեց, թե, իբր, հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում «տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը»:
Ըստ ՀԽ հաղորդագրության, առավոտյան ժամը 7-ի սահմաններում մեկ այլ միջադեպ էլ է գրանցվել, Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները փորձել են կասեցնել. «Նա ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»:
Ըստ այլ աղբյուրների՝ սադրիչ գործողությունները նախաձեռնել են ոստիկանությանն Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված զինյալները, ովքեր ողջ գիշերվա ընթացքում կրակահերթեր են բացել ոստիկանության ուղղությամբ, մեքենայով դուրս են եկել ՊՊԾ տարածքից՝ փորձելով վրաերթի ենթարկել իրենց ծառայությունն իրականացնող ոստիկաններին: Միջադեպի արդյունքում ոտքից վիրավորում են ստացել զինյալ խմբի երկու անդամ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց:
Հիշենենք, որ խմբի անդամները երեկ գնդի տարածքում հրդեհել են ոստիկանությանը պատկանող ևս 3 մեքենա:
Հրապարակումից քիչ անց ոստիկանությունը տարածել է հետևյալ տեսանյութը միջադեպի մասին.