Իրավապահները խիստ հսկողության տակ են պահում հեռուստաաշտարակը. «Ժողովուրդ»
Ինչպես գիտենք՝ հունիսի 22-ին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերջինիս կալանավորել են մի խումբ անձանց հետ զինված խմբավորումներ կազմավորելու միջոցով, զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մտադրություն ունենալու մեջ։
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ մինչև Սեֆիլյանի ձերբակալությունը իրավապահները Երևանի հեռուստաաշտարակի նկատմամբ խիստ հսկողություն էին սահմանել։ Սակայն Սեֆիլյանի և մոտ մեկ տասնյակ այլ անձանց ձերբակալությունից հետո հեռուստաաշտարակի հսկողությունը վերադարձել էր սովորական ռեժիմի։
Սակայն հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո իրավապահները կրկին Երևանի հեռուստաաշտարակի տարածքում խիստ հսկողություն են սահմանել։