«Ոսկու աշխարհ» տոնավաճառից 30 միլիոնի ոսկի են գողացել. «Ժողովուրդ»
«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի շուրջ աղմուկը չի դադարում։
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ քաղաքացի Էսթեր Արսենյանը, աշխատանքի անցնելով «Ոսկու աշխարհ» տոնավաճառի «Արսեն Պետրոսյան» Ա/Ձ-ին պատկանող թիվ Գ-11 տաղավարում որպես վաճառողուհի, իրեն վստահված և վաճառքի համար նախատեսված ընդհանուր 30 միլիոն ՀՀ դրամի տարբեր տեսակի ոսկյա զարդերից առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 11 միլիոն 454 հազար դրամի տարբեր տեսակի ոսկյա զարդերը յուրացման եղանակով հափշտակել է։
Հիշեցնենք, որ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» տոնավաճառը պատկանում է Վաղարշ Աբրահամյանին, որը դեռևս երկու տարի առաջ ջարդուփշուր էր անում շուկայում տարածքներ վարձակալած ոսկերիչների սեղանները, քանի որ վերջիններս սեղանների թանկացման համար բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց։