Րաֆֆի Հովհաննիսյա՞նն էլ առողջական խնդիր ունի. «Իրավունք»
Մինչ ոստիկանության ՊՊԾ գնդում 31 զինված անձ ռեմբոյական վարքագիծ է դրսևորում, այս իրավիճակից փորձում են մաքսիմալ օգուտ քաղել գնդից ոչ հեռու գտնվող Խորենացի փողոցում գտնվող քաղաքական դեմքերը։ Վերջիններս որոշեցին նաև կազմավորել համակարգող խումբ, որի անդամ դարձավ նաև «Ժառանգություն» կուսակցության փախնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Իսկ զինված խմբին սատարողներին նա միացել է անձա՞մբ, թե՞ որպես «Ժառանգության» ներկայացուցիչ, «Իրավունք»-ը հետաքրքրվել է հենց նրանից. «Բանախոսները շատ հստակ նշեցին, որ սա ոչ թե կուսակցական պայքար է, այլ՝ վերկուսակցական, ուստի՝ որևէ կուսակցության անուն այստեղ չի կարող լինել։ Հավաքվել են անձինք, ովքեր որոշակիորեն վայելում են ՊՊԾ գունդը վերցրած տղաների վստահությունը և որոշակի վստահություն ունեն նաև ժողովրդի կողմից։ Այս երկու զուգորդումներով փորձել ենք կազմակերպչական, քաղաքական օրակարգ ձևավորել և նրանց միայնակ չթողնել այս պայքարում»։
Թերթի դիտարկամանը, թե մի խումբ ընդդիմադիր քաղաքական գործիչներ շտապեցին Խորենացի փողոց, որպեսզի իրադարձություններից հետ չմնան, մյուսներն էլ՝ ակտիվորեն հայտարարություններ են տարածում։ Ի վերջո, խոսե՞լ եք այս ամենի մասին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, և հնարավո՞ր է նրան էլ տեսնենք վերոնշյալ հարթակում, Մարտիրոսյանը պատասխանել է. «Իհարկե խոսել եմ, սակայն պարոն Հովհաննիսյանն առողջական խնդիր ունի, դրա համար չի մասնակցում»։