Վալերի Օսիպյանի ինքնազգացողությունը լավ է, անցել է աշխատանքի . «Իրավունք»
Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները շարունակում են ՊՊԾ գունդը պահել իրենց վերահսկողության տակ։ Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին Սեֆիլյանի կողմնակիցները գրոհել են ՊՊԾ գնդի վրա, պատանդներ վերցրել ոստիկանության աշխատակիցների։ Հուլիսի 23-ին բոլոր պատանդներին զինված խումբն ազատ է արձակել։ Նրանց շարքում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Իրավունքը» Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից տեղեկացել է, որ վերջինս իրեն լավ է զգում, արդեն անցել է աշխատանքի։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել ՊՊԾ գնդում, երբ Օսիպյանը յոթ օր պատանդ է եղել, ինչ է տեսել ու լսել, փոխոստիկանապետը առայժմ հրաժարվեց որևէ տեղեկություն տալ։
«Դրա մասին առանձին կխոսենք»,- ասել է Օսիպյանը և անջատել լսափողը։