Փնտրվում է ընդունելի միջնորդ. «Իրատես»
Այս օրերին, երբ հանրապետությունը շունչը պահած սպասում է Խորենացու փողոցում դեպքերի հանգուցալուծումը, ամենահրատապը միջնորդ գտնելն է։ Վիտալի Բալասանյանն արեց այն, ինչ կարող էր, իսկի երեկ տեղեկություն տարածվեց, թե հնարավոր է, որ նրան փոխարինի «Սիսիան» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Լուրը շուտով հերքվեց, ու քանի որ առաջին դեմքերից հնարավոր չէ ոչինչ հստակեցնել, այդպես էլ պարզ չեղավ, թե ով է բանակցությունները շարունակելու։
«Իրատես»-ի տեղեկություններով, իշխանություններն անվերջ փնտրտուքի մեջ են, թե ում խոսքը կարող է «լսելի» լինել զինված հարձակում իրականացնողների համար։
Նույն աղբյուրի պնդմամբ, «փնտրվում» են զինված խմբի ազատամարտիկների հետ կռված տղաներ, ովքեր կարող են «բան» հասկացնել նրանց և հանդարտեցնել իրավիճակը։
Հնարավոր թեկնածուներն առնվազն Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի հետ պետք է «կռվի» ճանապարհ անցած լինեն և հեղինակություն լինեն նրանց համար։ Նույն աղբյուրների պնդմամբ, իշխանությունը միայն միջնորդների վրա հույսը չի դնում, այլ ելքեր ևս որոնվում են։