
Բեռլինի կլինիկաներից մեկում կրակոցների հետևանքով բժիշկ է սպանվել
Այսօր Բեռլինի Շտեգլից թաղամասում Բենջամին Ֆրանկլինի անվան կլինիկայում անհայտ անձը կրակել է բժշկի վրա, որի հետևանքով նա մահացել է: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ սրա մասին հաղորդվում է մայրաքաղաքի ոստիկանության թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:
«Քրեական ոստիկանության քննիչները դեպքի վայրում են և պարզում են հանցագործության հանգամանքները»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
DPA գործակալության տեղեկություններով հրաձգությունը կատարվել է դիմածնոտային վիրահատության բաժանմունքում, այնուհետև կրակողը ինքնասպան է եղել:
Բեռլինի հարավ-արևմուտքում գտնվող Բենջամին Ֆրանկլինի անվան կլինիկան Եվրոպայի համալսարանական խոշորագույն Շերիտե չորս կլինիկաներից մեկն է: Շենքը կառուցվել է քսաներորդ դարի վաթսունականներին և նախատեսված է 900 հիվանդների համար: