«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին վիրահատել են, նրանց վիճակը գնահատվում է նորմալ
Այս գիշեր ՊՊԾ գնդի մոտ ոստիկանության և «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել են Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք ստացել են հրազենային վիրավորում և տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ինչպես Panorama.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին վիրահատել են, այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Նրանց վիճակը, ըստ աղբյուրի, գնահատվում է նորմալ, համապատասխանում է հետվիրահատական շրջանին:
Փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի դեպքի կապացությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
- Իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ. Ոստիկանությունը գիշերվա միջադեպի մասին
- «Սասնա ծռերը» դիմել են սադրանքի, զինյալներից երկուսը վիրավոր են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան