«Վիտալի Բալասանյանը շատ լավ խողովակ էր, կարողացել էր վստահություն ստեղծել կողմերի միջև»
«Պրոֆեսիոնալ բանակցությունների ժամանակ բովանդակությունը դրվում է մի կողմ, զուտ պրոցեսին են նայում՝ արդյո՞ք պրոցեսը գնում է այնպես, որը կբերի հանգուցալուծման»,-լրագրողների հետ հանդիպմանը իր՝ որպես բանակցային գործի մասնագետի կարծիքը հայտնեց Աշոտ Խուրշուդյանը՝ անդրադառնալով ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակում ընթացող բանակցություններին:
Նրա խոսքով, ամենաառաջին բանը, որ բանակցությունների տեսանկյունից արվի, խնդիրները հասկանալն է:
«Օրինակ՝ կար պատանդի խնդիր, հիմա չկա, այս պահին կա զինյալ ապստամբների խնդիր, ցուցարարների պահանջ և այլն: Կախված խնդիրներից լինում են տարբեր կողմեր»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ ճգնաժամային բանակցությունները մի յուրահատկություն ունեն. «Ոչ թե բոլոր խնդիրները պետք է լուծվեն, այլ կողմնակի խնդիրները միանգամից ջնջվում են, տակը մնում են ամենակարևորները: Պետք է այս պահին կարողնանալ զտել, թե որ խնդիրն է ստեղծում ճգնաժամային իրավիճակը, և պետք է բանակցեն այդ խնդրի կողմ հանդիսացողները»:
Նա սխալ է համարում տարածված կարծիքը, որ այս պահին բանակցող կողմերն են զինված տղաներն ու իշխանությունները. «Այդպես չէ, նույն տղաների մեջ ևս բանակցություններ են ընթանում, ներքին, ոստիկանությունում էլ առանձին բանակցություններ են: Պետք է հասկանալ կողմերից յուրաքնչյուրն ի՞նչ է ուզում, ի՞նչ շահ ունի»:
Աշոտ Խուրշուդյանն ընդգծեց, որ այս պահին ահավոր հուզական վիճակ է, դրան էլ գումարվել է վստահության կրիզիսը, ինչը հանգեցրել է մեծ՝ հաղորդակցության իրականացման խնդրին:
«Միջնորդը բանակցող կողմ չի, դժվար առաքելություն է, մի կողմը եթե տեսնում է միջնորդն իր շահը առաջ չի տանում, հայտարարում է, որ նա մյուս կողմից է, երևի Ղարաբաղի բանակցություններում նկատել եք այդ մեղադրանքները: Միջնորդն էլ պետք է լինի պրոֆեսիոնալ, ես կգնահատեմ, որ Վիտալի Բալասանյանը շատ լավ խողովակ էր, կարողացել էր վստահություն ստեղծել կողմերի միջև, բանակցելու փորձ ուներ, միգուցե շատերը չգիտեն, բայց նա շատ է բանակցել գերիների փոխանակման հարցերով»:
Բանախոսի խոսքով՝ Բալասանյանը ստեղծված իրավիճակում թիմ չուներ, ամեն ինչ իր ուսերին էր կրում, ինչի հետևանքով բոլոր կողմերի մեղավորության պատճառով միջնորդությունը տապալվեց:
«Այսօր նորից կոտրած տաշտակի առաջ են, նոր միջնորդ են փնտրում, գիտեք, որ արդեն առաջարկվել է թեկնածու, տեսնենք ինչ կլինի, նա պտք է կարողանա հաղորդակցությունը բացել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մինչ այս պահը ոչ մի բանակցություն տեղի չի ունենում. Ալեք Ենիգոմշյան
- Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց նոր բանակցողից ակնկալիքները
- Չնայած զինյալները ՊՊԾ տարածքում մեքենա են հրդեհել, բանակցությունները կշարունակվեն. Բալասանյան
- Պետք է անհապաղ վայր դնեն զենքը, որից հետո նախագահը կհրավիրի Սեֆիլյանին. Վիտալի Բալասանյան
- Սերժ Սարգսյանը հրահանգել է իրավապահներին` ուժ չկիրառել. Բալասանյան
- Վիտալի Բալասանյան. «Սասնա ծռերի» անդամները պետք է զենքերը վայր դնեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան