«Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամներին տրամարդվել են հանրային պաշտպաններ
Հանրային պաշտպանի գրասենյակը հանրային պաշտպաններ է տրամադրել «Սասնա ծռեր» զինված խմբավորման վիրավոր երկու անդամի՝ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի շահերը պաշտպանելու համար: Հանրային պաշտպաններն արդեն գնացել են «Էրեբունի» ԲԿ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Նա նշեց, որ Աշոտ Պետրոսյանի շահերը պաշտպանելու է փաստաբան Մերի Ալավերդյանը, իսկ Հովհաննես Հարությունյանի՝ Լյուդվիգ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինված խմբի երկու անդամ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների վիճակը միջին ծանրության է. Հարություն Մանգոյան
- Ան. Խոչընդոտում են մասնագիտական պարտքը կատարող բժիշկների աշխատանքը
- Իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ. Ոստիկանությունը գիշերվա միջադեպի մասին
- «Սասնա ծռերը» դիմել են սադրանքի, զինյալներից երկուսը վիրավոր են