ԱՄՆ-ը դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տալիս լքել Թուրքիան
Ամերիկացի դիվանգետների ընտանիքներին խորհուրդ է տրվել լքել Թուրքիայի տարածքը: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի կայքում:
Նաև խորհուրդ է տրվել չայցելել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ:
«Պետդեպը շարունակում է վերահսկել իրադարձությունների ազդեցությունը՝ հեղաշրջման փորձի հետ կապված, երկրում անվտանգության ընդհանուր իրավիճակը և խորհուրդ է տալիս ԱՄՆ-քաղաքացիներին վերանայել Թուրքիա այցելելու ծրագրերը»,-ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ամերիկյան Պետդեպը շարունակում է հաղորդել իր քաղաքացիներին Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների աճող սպառնալիքի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալվել է Ստամբուլի նախկին քաղաքապետը
- Թուրքական բանտերում ապստամբների հետ միասին 62 երեխա պահվում