
Աբխազիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հայտարարել է սեփական հրաժարականի մասին: Այս մասին տեղեկացնում է Apsnypress-ը:
Չճանաչված պետության գործադիր մարմնի ղեկավարն այդ մասին հայտարարել է կառավարության հրավիրած արտահերթ նիստում:
«Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մենք ձեզ հետ միասին մեծ գործ ենք սկսել, ընդ որում՝ անբարենպաստ պայմաններում, որոնք հանգեցրել էին հասարակության մասնատմանն ու սոցիալական լարվածությանը»,-ասել է նա:
Արթուր Միկվաբիան նշել է, որ կառավարության կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումներն այլ պայմաններում ավելի նկատելի կլինեին. «Խոսքը վերաբերում է աշխատավարձերի, թոշակների ավելացմանը: Չեմ կարծում, որևէ այլ կառավարություն կկարողանար լուծել այդ խնդիրները, որոնք մենք կարողացանք անել տնտեսության ու հասարակական կյանքի ոլորտներում: Եվ դա պետք է դրական համարել»:
Հարակից հրապարակումներ`
- Աբխազիայում հանրաքվեն չի կայացել
- Աբխազիայում նախագահի պաշտոնանկության վերաբերյալ հանրաքվե կանցկացվի
- Աբխազիա ժամանած զբոսաշրջիկները շտապ հավաքում են ճամպրուկները