
Ադրբեջանում զենքի գործարան է այրվում
Ադրբեջանի զենքի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, ականատեսները վկայակել են, որ մեծ թվով վիրավորներ կան:
Հրդեհը տարածվել է գործարանի տարածքի մեծ մասով, արտակարագ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները շրջափակել են գործարանի տարածքը:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի կենտրոնական մասում տեղակայված Շիրվան քաղաքում գործող «Արազ» գործարանում: Տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան: