ԻՊ ֆինանսավորումը 40 տոկոսով կրճատվել է. Իտալիայի ԱԳ նախարար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորումը կրճատվել է 40 տոկոսով, նաև այն աշխատանքային խմբի շնորհիվ, որը ղեկավարում է Իտալիան (ԻՊ ֆինանսվորման դեմ պայքարի միջազգային խումբ, որի համանախագահաներն են ԱՄՆ-ը, Իտալիան, Սաուդյան Արաբիան):
Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարա Պաոլո Ջենտիլոնին:
Խոսելով այն մասին, թե ինչպես կարելի է հաղթել ԻՊ-ին, իտալացի նախարարն ասել է, որ միայն ռազմական գործողությունները բավարար չեն:
«Երկար տարիների մարտահրավեր է, և միայն ավելի լայն ռազմավարությամբ հնարավոր է հաղթել խմբավորմանը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ դա իր մեջ ներառում է ինչպես պայքար ֆինանսավորման դեմ, այնպես էլ իրավիճակի կայունացում այն երկրներում, որտեղ գործում են ԻՊ խմբավորումը, բնակչության արմատականացմանը հակազդեցություն, մշակութային և սոցիալական բնագավառներում ներդրումներ:
Միաժամանակ Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումը կորցրել է Իրաքում իր հսկողության տակ գտնվող տարածքների 45 տոկոսը, Սիրիայում՝ 20 տոկոսը: