Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով բժշկական հաստատություններում բուժվում է 13 անձ
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով այս պահին մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում բուժվում է 13 անձ, որից 5-ը` ոստիկան: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքերով՝ բոլորին ողջ ծավալով ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Այս պահին ծանր կայուն է գնահատվում միայն հուլիսի 17-ին հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը։ Նա գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժնմունքում:
Հիշեցնենք, որ հուլիսի լույս 26-ի գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինված խմբի երկու անդամ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն` համապատասխան հետվիրահատական շրջանին։
Հարակից հրապարակումներ`
- Ան. Խոչընդոտում են մասնագիտական պարտքը կատարող բժիշկների աշխատանքը
- «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին վիրահատել են, նրանց վիճակը գնահատվում է նորմալ
- Իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ. Ոստիկանությունը գիշերվա միջադեպի մասին
- «Սասնա ծռերը» դիմել են սադրանքի, զինյալներից երկուսը վիրավոր են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան