«Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել: Panorama.am-ին տեղեկացրեց Հ. Հարությունյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը:
Նա նշեց, որ մեղադրանք առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Փաստաբանը հանդիպել է Հ. Հարությունյանի հետ:
«Ցուցմունք չի տվել, իրեն մեղավոր չի ճանաչում»,- ասաց Լ.Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինված խմբի երկու անդամ , այդ թվում նաև Հովհաննես Հարությունյանը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամներին տրամարդվել են հանրային պաշտպաններ
- «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների վիճակը միջին ծանրության է. Հարություն Մանգոյան
- Ան. Խոչընդոտում են մասնագիտական պարտքը կատարող բժիշկների աշխատանքը
- Իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ. Ոստիկանությունը գիշերվա միջադեպի մասին
- «Սասնա ծռերը» դիմել են սադրանքի, զինյալներից երկուսը վիրավոր են