Միշել Օբամա. Քլինթոնն արտացոլում է ամերիկյան ժողովրդի բնույթը
Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման աջակցությունն է հայտնել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ նրան անվանելով միակ թեկնածուն, ով նոյեմբերի նախագահական ընտրությունների ժամանակ արժանի է դառնալ պետության ղեկավարը,-գրում է «Գազետա.ռու»-ն:
«Միայն մի մարդ կան, ում ես վստահում եմ և ով որակավորումներ ունի, որպեսզի նախագահ դառնա, դա Հիլարի Քլինթոնն է»,-հայտարարել է նա:
Նա հիշեցրել է, որ Բարակ Օբամայի հաղթանակից հետո՝ 2008 թվականին, Քլինթոնը «կրկին ծառայել է երկրին՝ այս անգամ պետքարտուղարի պաշտոնում»:
ԱՄՆ առաջին տիկինը նաև նշել է ԱՄՆ նախագահի թեկնածուի կամային հատկությունները և ավելացրել, որ Քլինթոնն արտացոլում է ամերիկյան ժողովրդի բնույթը: