«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների վիճակը միջին ծանրության է. Հարություն Մանգոյան
Այս գիշեր ՊՊԾ գնդի մոտ ոստիկանության և «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորված Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը՝ հավելելով, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել գիշերը 2:50-ի սահմաններում:
Ըստ նրա՝ Աշոտ Պետրոսյանը ստացել է երկու ստորին վերջույթների հրազենային գնադակային վիրավորում և աջ ազդոսկրի կոտրվածք: Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ազդոսկրի կույր հրազենային վնասվածք, աջ սրունքի միջանցիկ հրազենային վնասվածք՝ սրունքի ոսկրերի կոտրվածքով:
«Երկու վիրավորների համար անհապաղ կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառումներ, այդ թվում՝ բազմաօրգանային ԿՏ հետազոտություն, որից հետո տեղափոխվել են վիրասրահ, որտեղ կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում: Դրանից հետո տուժածները նորից տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Այս պահին նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության կայուն, երկու վիրավորների գիտակցությունը տեղն է»,- ասաց Հարություն Մանգոյանը:
Նա նաև նշեց, որ տուժածները վերակենդանացման բաժանմունքում գտնվելը կտևի կարճ, քանի որ նրանց վիճակը միջին ծանրության է և վերահսկելի:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինված խմբի երկու անդամ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հարակից հրապարակումներ`
- Ան. Խոչընդոտում են մասնագիտական պարտքը կատարող բժիշկների աշխատանքը
- «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին վիրահատել են, նրանց վիճակը գնահատվում է նորմալ
- Իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ. Ոստիկանությունը գիշերվա միջադեպի մասին
- «Սասնա ծռերը» դիմել են սադրանքի, զինյալներից երկուսը վիրավոր են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան