ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը
Սկսած 21.07.2016 թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կկարողանան իրականացնել փոխանցումներ Visa Direct համակարգի միջոցով Visa քարտերին, որոնք թողարկված են ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի, այլև տեղական և միջազգային բանկերի կողմից թողարկված քարտերին: Փոխանցումները հնարավոր է կատարել շուրջօրյա՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի 157 բանկոմատների միջոցով:
Ընկերությունից մանրամասնում են, ընդ որում, ՎՏԲ-Հայաստան Բանկի և միջազգային բանկերի կողմից թողարկված Visa քարտերին փոխանցումներ կարելի է կատարել 4 արժույթներով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով, իսկ տեղական այլ բանկերի կողմից թողարկված քարտերին՝ ՀՀ դրամով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամային փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է իմանալ միայն փոխանցումը ստացողի քարտի համարը:
Այլ բանկերի (տեղական և միջազգային) կողմից թողարկված քարտերին փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է նախապես տրամադրել է Բանկին փոխանցում ստացողի անունը, ազգանունը և քարտի 16-նիշանոց համարը հետևյալ տարբերակներից մեկով.
• Ուղարկել հաղորդագրություն 2700 հեռախոսահամարին` նշելով ստացողի տվյալները հետևյալ ձևաչափով. C2C 5450570001075245 AVAG AVAGYAN (որպես օրինակ);
• Տրամադրել նույն տվյալները՝ զանգահարելով Call Center 8787-հեռախոսահամարով օպերացիոն ժամերին կամ զանգահարելով Պրոցեսինգի բաժին (+374 10) 56 07 08 հեռախոսահամարով՝ օպերացիոն ժամերից դուրս;
• Նույն տվյալները տրամադրել մասնաճյուղի աշխատակցին բանավոր` այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Դրամային փոխանցումը հասանելի կլինի ստացողին՝ մի քանի րոպեից մինչև 2 բանկային օրվա ընթացքում, կախված ստացողի քարտը սպասարկող բանկի տեխնիկական հնարավորություններից: Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում, իսկ յուրաքանչյուր փոխանցման միջնորդավճարը կազմում է 0.9% -2% փոխանցվող գումարից: