ԻՊ-ն իր վրա է վերցրել Ռուվրեի եկեղեցում հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող եկեղեցու վրա հարձակումը,-Reuters-ին հղում անելով՝ գրում է «Գազետա.ռու»-ն:
Ավելի վաղ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ եկեղեցու վրա հարձակմանը կարող է ներգրավված լինել «Իսլամական պետությունը»: Նա նաև կոչ է արել պայքարել ԻՊ դեմ՝ բոլոր հնարավոր միջոցներով:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու անհայտ անձ դանակներով պատանդ են վերցրել Սենտ Էտյեն Դյու Ռուվրեի եկեղեցում գտնվող մի քանի մարդկանց, հարձակման հետևանքով քահանա է զոհվել:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապը դատապարտել է Ֆրանսիայի եկեղեցում տեղի ունեցածը
- Ֆրանսիայում եկեղեցու վրա հարձակման հետևանքով քահանա է զոհվել