Ֆուտբոլային հայտնի աստղերը՝ «Արսենալի» դեմ
«Միլանի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կական, ով ներկայումս հանդես է գալիս «Օռլանդո Սիթի» թիմում, ընտրվել է ՄԼՍ-ի աստղային թիմի ավագ:
Լոնդոնի «Արսենալի» թվիթերյան էջը տեղեկացնում է, որ թիմը միջմրցաշրջանային առաջին հավաքն է անցկացնում ԱՄՆ-ում և հուլիսի 28-ին Անգլիայի փոխչեմպիոններն ընկերական հանդիպում կանցկացնեն ՄԼՍ-ի աստղերից կազմված թիմի հետ:
Արսեն Վենգերի սաների դեմ կմրցեն այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դավիդ Վիլյան, Դիդյե Դրոգբան, Անդրեա Պիռլոն, Ջովաննի դոս Սանթոսը, Կլինտ Դեմպսին և թիմի ավագ Կական, ով ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: