«Բեշիկթաշի» նախագահը Սոսային հոգեկան հիվանդ է համարում
Թուրքական «Բեշիկթաշի» նախագահ Ֆիքրետ Օրմանը շատ կոպիտ է արտահայտվել թիմի կիսապաշտպան Խոսե Սոսայի հասցեին, երբ վերջինս հայտարարել է, որ «Միլանի» հետ համաձայնեցրել է պայմանագիրը և մտադիր է շուտափույթ հեռանալ Թուրքիայից: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Սոսան հոգեկան հիվանդ է: Այդ մասին են խոսում նրա արարքները: Նա պրոֆեսիոնալ կերպով կատարում էր իր պարտականությունները և ոչ մի խնդիր չկար մինչև այն պահը, երբ խոսեց ակումբի մարզական տնօրենի հետ: Այդ օրվանից ամեն ինչ կտրուկ փոխվեց: Նա գործող պայմանագիր ունի, և մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հեղինակությունը, քանի որ «Բեշիկթաշը» համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ակումբներից մեկը:
Եթե Խոսեն ուզում է գնալ, ուրեմն ինչ-որ մեկը նրա համար պետք է փոխհատուցում վճարի, իսկ հիմա Սոսան միայն իրեն է վնաս պատճառում: Եթե ինքն անձամբ կարող է գումար վճարել, որպեսզի մենք իրեն փոխարինող գտնենք, ապա կարող է գնալ»,- նշել է Օրմանը: