«Գանձասար-Կապան»-«Էթնիկոս» խաղում գոլեր չեն գրանցվել
Բուլղարիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Գանձասար-Կապանն» անցկացրել է ստուգողական իր հերթական հանդիպումը: Մրցակիցն այս անգամ Կիպրոսը ներկայացնող «Էթնիկոս» թիմն էր: Կիպրոսյան թիմը երկրի բարձրագույն խմբի առաջնությունն էր ներկայացնում և բավականին բարձրակարգ ակումբ էր: Թիմում շատ են լեգեոներները, որոնցից դարպասապահ Մարտին Բոգատինովը՝ Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահն է:
Ինչպես տեղեկացնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը, ընդհանուր առմամբ խաղը բավականին հետաքրքիր պայքարում է ընթացել և երկու թիմերն էլ գոլ խփելու լավ հնարավորություններ են ունեցել, բայց ստուգողական այս խաղում գոլ խփել չի հաջողվել թիմերից և ոչ մեկին: Խաղն ավարտվել է գոլազուր ոչ-ոքիով:
Հիշեցնենք, որ կապանյան թիմը Բուլղարիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում իր ստուգողական վերջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 29-ին` Լիմասոլ քաղաքը ներկայացնող ԱԵԼ-ի հետ: