Թբիլիսիից Բաթումի՝ շվեյցարական երկհարկանի գնացքներով
Stadler Kiss մոդելի երկհարկանի գնացքներն սկսել են առաջին երթուղիները դեպի Վրաստանի սևծովյան ափեր: Առաջին գնացքն ուղևորվել է Թբիլիսից Բաթումի նախօրեին առավոտյան՝ 9:10, երկրորդը՝ երեկոյան 18:20: Լուրը հայտնում է Newsgeorgia-ն՝ հղում անելով «Վրացական երկաթուղիների»-ի մամուլի քարտուղար Դաչի Ցագուրիային:
Նոր գնացքները առաջին մեկ երթուղիի ընթացքում կփոխադրեն 400 ուղևոր: Բաթումիի ճանապարհին գնացքը կկայանի միայն Ուռեկիի և Քոթուլեթիի կայարաններում:
«Գնացքի ուղևորության ընթացքը կրճատվել է կես ժամով, այսօր անհրաժեշտ է շուրջ հինգ ժամ, ավելի ստույգ՝ 4:55, որպեսզի հասնել Բաթումի: 2019 թվականին մենք նախատեսում ենք ավարտել արդիականացման նախագիծը, որպեսզի ընթացքը կրճատենք ևս մեկ ժամով, այնպես որ՝ ուղևորներին կհասցնենք չորս ժամից քիչ ժամանակահատվածում»,-հաղորդել է Ցագուրիան:
Նրա խոսքով՝ երկաթգծի արդիականացման նախագծի համար հատկացվել է 525 մլն շվեյցարական ֆունտ:
Stadler Kiss երկհարկանի գնացքները կաշխատեն ամեն օր:
Երկաթգիծը ձեռք է բերել չորս երկհարկանի գնացք: Երկուսի ձեռքբերումն է նախատեսվում է հունվար-փետրվարին: Դրանք նույնպես նախատեսված են Բաթումի ուղղության համար:
Վրացական երկաթուղիների»-ի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ գնացքների թարմացում կիրականացվի բոլոր ուղղություններով:
«Բաթումի է այսօր գնացել ամենալավ գնացքը: Այժմ այդ կազմերը կփոխանցվեն այլ ուղղություններով, որտեղ նման լավ գնացքներ չկան»,-ասել է Ցագուրիան:
Նա նաև հաստատել է, որ գները գնացքների համար մնում են նույնը, և երկաթուղիների ղեկավարությունը չի պատրաստվում այն բարձրացնել:
Stadler Bussnang AG շվեյցարական ընկերության գնացքները հագեցված են անվտանգության համակարգերով, ինչպես նաև հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այդ գնացքներում աշխատող անձնակազմը հատուկ վերապատրաստում է անցել տարբեր երկրներում: Գնացքները «Վրացական երկաթուղիների» համար արժեցել են 40 մլն եվրո: Նրանցից յուրաքնչյուրի արժեքը կազմում է 9,9 մլն եվրո: