Արևային էներգիայով սնուցվող օդանավն ավարտել է շուրջերկրյա ճանապարհորդությունը
Արևային էներգիայով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը, օդաչու Բերտրան Պիկարի կողմից կառավարվելով, դարձել է առաջին օդանավը, որն առանց վառելիք օգտագործելու պտույտ է կատարել Երկրով մեկ:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ օդանավը վերջին թռիչքը կատարել է Կահիրեից Աբու-Դաբի: Արևային մարտկոցով ինքնաթիռի շուրջերկրյա ճամփորդությունը սկսվել է 2015 թվականի մարտի 9-ից: Այդ ընթացքում այն կատարել է 17 թռիչք և այցելել ինը երկիր:
Լուսանկարներն՝ «Ինտերֆաքս»-ից:
Հարակից հրապարակումներ`
- Արևային էներգիայով սնվող ինքնաթիռը ռեկորդ է սահմանել
- Արևային էներգիայով սնվող ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում