Ալեք Ենիգոմշյան. Հավաքի վայրը չենք փոխելու
«Նախախորհրդարան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը Խորենացի փողոցում քիչ առաջ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում փոխել հավաքի վայրը:
«Չենք փոխելու, մենք այստեղ հավաքվել ենք, շարունակում ենք հավաքվել և կտեսնենք, թե ինչ կլինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, ոստիկանությունն այսօր հավաքի փաստացի ղեկավարներից պահանջել էր սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր:
Ինչ վերաբերում է բանակցությունների վերաբերյալ հարցին, ապա Ենիգոմշյանը վստահեցրեց, որ երեկ, բանակցություններ զինված խմբի ու ԱԱԾ-ի միջև բանակցություններ չեն ընթացել:
«Կարծում եմ՝ այսօր էլ ոչ մի բանակցություն չի ընթացել»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր ԱԱԾ տարածած հայտարարության մեջ բանակցությունների մասին որևէ տեղեկություն չկար:
Ենիգոմշյանն անդրադարձավ նաև հավաքին տարբեր քաղաքական գործիչների մասնակցությանն ու կուսակցությունների տարածած հայտարարություններին. «Այս շարժումը կուսակցական շարժում չէ: Կան կուսակցական մարդիկ, բայց իրենց կուսակցությունները չեն ներկայացնում: Շատ ողջունելի է, որ նրանք գալիս են, մասնակցում են: Սակայն այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու տեղը չէ: Նվազագույն նման փորձ և մեր կողմից այն կչեզոքացվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները