Սառնատարոն. Իտալացի գործարարների համար հետաքրքրական կարող են լինել գինեգործությունը և պանրագործությունը
Իտալացի գործարարների համար հատկապես հետաքրքրական կարող են լինել հայաստանյան գինեգործության և պանրագործության ճյուղերը: Այս մասին «Իտալիա-Եվրասիա» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղար Դավիդե Սառնատարոն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպմանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պալատի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանն իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, և հաշվի առնելով նաև ԵՏՄ-ին անդամակցության հանգամանքը` իրենք պատրաստ են քննարկել համատեղ ծրագրեր իրականացնելու հարցերը:
Սերգո Կարապետյանը կարևորել է հայ-իտալական համագործակցության բարձր մակարդակը` ընդծելով գյուղատնտեսության ոլորտում դրանք զարգացնելու և նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:
«Կարծում եմ, որ գյուղատնտեսության ոլորտում նույնպես առկա են փոխշահավետ բիզնես-նախագծեր իրականացնելու լայն հնարավորություններ»,- ասել է նա:
Նախարարն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որն առավել առարկայական և հանգամալից կուսումնասիրի համագործակցության հնարավոր ուղղությունները, այնուհետև կազմակերպել բիզնես-ֆորում երկու երկրների գործարարների մասնակցությամբ, ինչին դրական է արձագանքել իտալական կողմը: