Չինացի զույգը հարսանեկան ֆոտոսեսիան արել է ամուսնությունից 80 տարի անց
Երբեք էլ ոււշ չէ սերը ցույց տալու համար: Չինացի ամուսիները՝ 101-ամյա Սուն Ցինլին ու 99-ամյա Սուն Լիշին ամուսնությունից 80 տարի անց կարողացել են կազմակերպել իրենց հարսանեկան առաջին ֆոտոսեսիան: Գրում է «Daily Mail»-ը:
Նրանք ունեն վեց երեխա, հինգ թոռ, չորս ծոռ: Չինացի զույգը պատմել է, որ ամուսնացել են 1936 թվականին, այդ ժամանակ հարուստ չէին, խմջույքին ընդամնեը երեք ափսե ուտելիք է եղել: Ֆոտոսեսիան անցկացվել է հենց ամուսնության օրը՝ հուլիսի 23-ին: Նրանց ցանկությունն իրականություն արձնելու համար օգնել են բազմաթիվ կամավորներ:
Կինը նկարահանումների ժամանակ եղել է հարսի սպիտակ շորով, իսկ ամուսինը՝ չինական ավանդական կարմիր հագուստով: Համացանցի օգտատերերը նրանց երկարակեցություն, առողջություն ու երջանկություն են մաղթում: