Ապրիլյան պատերազմից հետո տեսանք այլ հասարակություն. Եգոր Գլումով
Այն ինչ կատարվում է այսօր, հետևանք է: Հենց այսպես էլ պետք է լիներ,-«Մեդիա կենտրոն»-ում «Հասարակական և մշակութային գործիչները զինված հարձակման և ընթացիկ բանակցությունների մասին» թեմայով քննարկմանն ասաց Հովհանեես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
«Ցավոք սրտի մեր սիրելի պետության մեջ արմատներ են գցել հանրության նկատմամբ բարբարոսական, սադիստական տրամադրությունները, համատարած ատելություն կա, ատելության սկիզբը իշխանական էլիտայից դեպի հասարակությունը և՝ փոխադարձաբար: Մինչև հիմա արվել է ամեն ինչ, որպեսզի հասարակությունը դեգրադացվի, պղծվի, հասարակության մեջ շատ շերտեր պղծվել են: Թեկուզ հենց ընտրակաշառք ասած հասկացությունը մարդուն պղծելու, փչացնելու գործիք է»,- նշեց նա:
Ըստ Ն.Թուխիկյանի, արվելն են հստակ, շատ քաղաքական, քաղաքականապես մտածված քայլեր, որոնք իրենց բացասական պտուղները տվել են. «Մեզ որոշակի մակարդակում ղեկավարում են հոգեպես անհավասարակշիռ մարդիկ, սա շատ վտանգավոր է»:
Քննարկմանը ներկա «Ռադիո Վան» ռադիոկայանի մշակութային բաժնի ղեկավար, ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը խոսելով Խորենացի փողոցում ամեն օր ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների կազմակերպվող ցույցերի, երթերի և մասնավորապես երեկվա երթի մասին, ասաց, որ անհասկանալի վիճակ է Խորենացի փողոցում:
«Հավաքված է ամբոխ, չի հասկանում՝ ինչ պետք է անի, ինչի համար է հավաքված, ուր է գնալու: Երեկ տեսանք երիտասարդի, որը ոչինչ չէր հասկանում, խնդրում էր մարդկանց այսօր գալ և ունենալ գոնե ինչ-որ պլան: Տեսանք գինովցած տարեց մի տղամարդու, ով բղավում էր վերադարձնել իր ավտոմեքենան: Մարդիկ կային, ովքեր դիմում էին կառավարությանը՝ թուրքական բառերով: Այս ամբողջը մեր հասարակությունն է: Ապրիլյան պատերազմից հետո տեսանք այլ հասարակություն, որը լուռ վեր կացավ ու գնաց գործելու: Դա է իսկական հասարակությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ոստիկաններին, ըստ Յ.Գլումովի, յուրաքանչյուր կողմ անում է այն, ինչ պետք է անի, «տղաները պայքարի ձևի մեջ են, ոստիկանները փորձում են պայքարն ամեն կերպ զրոյացնել, ինչը տալիս է արդյունքներ»:
Նարինե Թուխիկյանի խոսքով, իմաստնությունը երկու կողմին էլ չէր խանգարի:
«Ավելի զորավոր լինի իշխանություն՝ իբրև գլուխ: Տղաներն առաջին քայլն արեցին: Հիմա գնդակն իշխանության մոտ է, մարդասիրական, քրիստոնեական քայլեր անի: Մեզ հետ որևէ մեկը չի խոսում»,- նշեց նա:
Ե.Գլումովի խոսքով, եթե իշխանավորները, ազգի լիդերներն ավելի մոտ լինեին ժողովորիդն, գուցե այլ ձև կլիներ ամեն ինչ:
«21-րդ դարի յուրաքանչյուր հասարակության մեջ հասարակությունը և իշխանությունն ապրում են զուգահեռ տիեզերքներում: Այդ տիեզերքները որևէ ձև իրար հետ չեն առնչվում»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան