Մարդու իրավունքների պաշտպանը Լևոն Բարսեղյանի գործով սկսել է հարցի քննարկման ընթացակարգ
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել և նրա դեմ հարուցվել է քրեական հետապնդում առանց օրինական հիմքերի, ինչպես նաև այն մասին, որ խոչընդոտվում է նրա տեսակցությունը փաստաբանի հետ»,-այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
«Հաղորդման հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին և տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լևոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի տեսակցությունը:
Հաղորդման և այցի արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել բողոքը սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին և արդեն գրավոր ընթացակարգով քրեական հետապնդման մարմնից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ»,-նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լևոն Բարսեղյանին
- Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 64 անձ. Ոստիկանություն
- ՄԻՊ հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- Ոստիկանություն. Ապօրինի զենք պահելու կասկածանքով երեք անձ բերման է ենթարկվել
- ՓՊ-ն ՀՀ ոստիկանությունից ու պետական այլ մարմիններից պահանջում է չխոչընդոտել իրենց լիազորությունների իրականացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին