Հիլարի Քլինթոնը պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցության կողմից՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին կին թեկնածուն: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Քվեարկության ժամանակ Քլինթոնը հավաքել է Ֆիլադելֆիայում անցնող կուսակցական համագումարի պատվիրակների անհրաժեշտ 2383 ձայնը: Ըստ ընթացակարգի, այժմ Քլինթոնը պետք է նախագահի ընտրություններին մասնակցելուն պաշտոնական համաձայնություն տա: Նա ելույթ կունենա հինգշաբթի ու կդառնա համագումարի եզրափակիչ միջոցառումը:
ԱՄՆ-ում համընդհանուր ընտրությունները կանցնեն նոյեմբերի 8-ին:
Քլինթոնը վստահ է, որ իր հնարավոր հաղթանակը ընտրություններում երկրի պատմության մեջ միակ դեպքը չի լինի, երբ բարձրագույն ղեկավար պաշտոնը կզբաղեցնի կինը: