ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լևոն Բարսեղյանին
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժին և տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում է ՄԻՊ մամուլի խոսնակը:
«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լևոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի հանդիպումը: Լրացուցիչ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում