
Հավաքը Խորենացի փողոցից տեղափոխվել է Ազատության հրապարակ
Խորենացի փողոցից հավաքը տեղափոխվել է Ազատության հրապարակ: Հավաքին ներկա էր նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, սակայն հավաքվածներից ոմանք տեսնելով նրանք սկսեցին բացականչել. «Հայրիկյան, հեռացիր»:
Հավաքին ներկա «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդ»-ի անդամներից Ալբերտ Բաղրամյանը դիմելով հավաքվածներին ասաց, որ այս պահին իրենք փոսափողներ չունեն և բոլորին խնդրեց լռություն պահպանել. «Անկախ ամեն ինչից բոլորս պետք է հավաքվենք այստեղ: Մեր բոլորիս պահանջներն այն են, ինչ «Սասնա ծռերի պահանջները»:
Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով: