«Շտապօգնության» տնօրեն. Տուժածներին պետք է պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերվի
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը վերջին անգամ 20 րոպե առաջ է խոսել ՊՊԾ գնդում պատանդ պահվող բժիշկների հետ: Խոսակցությունն ընդհատվել է:
«Զինված խմբի տղաներից մեկը վերցրեց հեռախոսն ու ասաց՝ այլևս չզանգեք»,-Panorama.am-ին ասաց Թ. Ստեփանյանը:
Մինչ այդ նրանք բժիշկներին բաց թողելու համար պահանջներ են ներկայացրել. «Ասացին բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»:
Ստեփանյանն իր հերթին զինված խմբի անդամներից խնդրել է՝ բաց թողնել իր անձնակազմի բժիշկներին, որովհետև նրանք ընդամենն այդ տարածք էին մտել վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու համար, ոնց արել էին մինչև այդ:
«Իրենք թույլ չեն տվել վիրավորներին տեղափոխել, շատ կտրուկ, խիստ ներկայացրել են իրենց պահանջները, ասել են՝ ոչ մի կապի դուրս մի եկեք ու կատարեք մեր պահանջները»,-ասաց «Շտապօգնության» տնօրենը:
Ստեփանյանի խոսքով, այդ տարածքում վիրահատություններ կատարելու հնարավորություն չկա. «Թեկուզ պատերազմական իրավիճակում ստեղծվում են դաշտային հոսպիտալներ, որ մարդկանց վիրահատեն ու ճիշտ բուժօգնություն ցուցաբերեն: Նման բան աշխարհում չկա, որ բժշկին վերցնեն, պահեն ու պահանջեն, որ մյուս բժիշկը գա:
«Շտապօգնություն» տնօրենի խոսքով, խմբի անդամներից հրազենային վնասվածքներ ունեն, մեկը ոտքի հատվածում: Նա տուժածների անունները չգիտի:
«Ես գտնում եմ, որ սա անթույլատրելի իրավիճակ է, նման ձևով հարց չեն լուծում: Հիվանդին պետք է պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերվի, հիվանդն իրավունք ունի ապրելու, այդ իրավունքը ոչ մեկ ոչ մեկից չի կարող զրկել»:
Հարակից հրապարակումներ`
- Բախշյան. «Բժիշկներին պատանդ վերցնելը խելահեղ քայլ է»
- Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- Բժիշկներին պատանդ վերցնելու մասին. «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է»
- Ոստիկանություն. Պատանդ են վերցրել բժիշկների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան