Լևոն Բարսեղյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ծալովի դանակ կրելու համար
«ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող բավարար հիմքեր՝ Շենգավիթի քննչական բաժնում հուլիսի 27-ին հարուցվել է քրեական գործ։
Քրեական գործով բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով քննիչը որոշում է կայացրել Լ.Բարսեղյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-հայտնում են ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչությունից։
Հարակից հրապարակումներ`
- Մարդու իրավունքների պաշտպանը Լևոն Բարսեղյանի գործով սկսել է հարցի քննարկման ընթացակարգ
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լևոն Բարսեղյանին
- Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 64 անձ. Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում