HRW. Պատանդ վերցնելը, նմանապես՝ բժիշկ պատանդ վերցնելը, միշտ էլ հանցագործություն է
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Նյու Յորքի գրասենյակը մեկնաբանում է Երևանի Էրեբունի համայնքի Ոստիկանության պարեկապահակային գնդում գտնվող զինված խմբի կողմից բժիշկներին պատանդ վերցնելը։
«Պատանդներ վերցնելը միշտ էլ հանցագործություն է, նմանապես, բժիշկներին պատանդ վերցնելը միշտ էլ հանցագործություն է եղել: Միջազգային մարդասիրական իրավունքը վերաբերում է պատերազմող կողմերի միջև զինված բախումներին ու պատերազմներին և այնքան էլ չի համապատասխանում կոնկրետ այս իրավիճակին, սակայն դա որևէ դեպքում չի նսեմացնում այն հանգամանքը, որ բժիշկներին պատանդ վերցնելը հանցագործություն է»,-Panorama.am-ին պատասխանեց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարցերով գրասենյակի փոխտնօրեն Ռեյչլ Դենբերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան