ԱՄՆ դեսպանատուն. Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բուժանձնակազմի անդամներին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում:
Մենք ողջունում ենք և միանում շարունակաբար զսպվածություն դրսևորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին: Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն:
Մեզ համար հատկապես մտահոգիչ են Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները: Այսպիսի գործողություններն անընդունելի են, և եթե համապատասխանում են իրականությանը, ապա կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել այս անձանց»:
Հարակից հրապարակումներ`
- HRW. Պատանդ վերցնելը, նմանապես՝ բժիշկ պատանդ վերցնելը, միշտ էլ հանցագործություն է
- Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- Բժիշկներին պատանդ վերցնելու մասին. «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է»
- Ոստիկանություն. Պատանդ են վերցրել բժիշկների