Օբամա. Թրամփն անհրաժեշտ գիտելքիներ չունի՝ նախագահ դառնալու համար
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից ﬕլիարդատեր Դոնալդ Թրամփը բավականաչափ գիտելիքներ չունի՝ երկիրը գլխավորելու համար,-գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով՝ NBC հեռուստաալիքին, որին հարցազրույց է տվել ԱՄՆ նախագահը:
Պատասխանելով այն հարցին, թե «իրեն վախեցնում Է արդյո՞ք այն փաստը, որ Թրամփը ﬕջուկային կոդերը տնօրինելու հնարավորություն ստանա», Օբաման պատասխանել Է. «Ինչ որ ինձ վախեցնոիմ Է, դա նախագահն Է, որը չգիտե այն, ինչն անհրաժեշտ է և հետաքրքրված Էլ չԷ իմանալու դա»:
«Երբ ես լսում են նրա ելույթները մամուլի ասուլիսներում և բանավեճերի ժամանակ, (ապա հասկանալի Է դառնում, որ) ամբողջությամբ վերցված բազային գիտելիքներ աշխարհի մասին, այն մասին, թե ինչ Է ﬕջուկային տրիադան կամ որտեղ են գտնվում այս կամ այն երկրները, կամ թե մահﬔդական աշխարհում ինչ տարբերություն կա սուննիների և շիաների ﬕջև. սրանք այն բաներն են, որ նա չգիտի և որոնց վրա, կարծես, շատ ժամանակ չի Էլ ծախսում՝ փորձելով իմանալ»,- կարծում Է նախագահը:
Օբաման չորեքշաբթի Ֆիլադելֆիայում ելույթ կունենա Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում՝ պաշտպանելով նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան