Հենրիխ Մխիթարյան. «Հորս մահն ինձ ստիպեց ավելի արագ հասունանալ»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է իր հոր` Համլետ Մխիթարյանի մասին, ով գլխուղեղի ուռուցքի պատճառով մահացել է 1996 թ. մայիսի 6-ին։ Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը:
«Հայրս իմ շարժիչ ուժն է: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլ էր խաղում և ես միշտ երազում էի նրա հետ միասին այցելել մարզումների: Իմ երազանքը մշտապես եղել է շարունակել նրա աշխատանքը: Հորս մահը մեծ ցավ էր մեզ համար, սակայն այսպիսին է կյանքը և այն շարունակվում է...
Ցավալի է, սակայն հայրս կարող էր ինձ օգնել խոսքերով և խորհուրդներով: Նրա մահն ինձ ստիպեց ավելի արագ հասունանալ, քանի որ դժվար է մեծանալ առանց հոր: Իմ մայրն ինձ համար դարձավ և մայր, և հայր, ու ես շնորհակալ եմ նրան և բոլոր այն մարդկանց, ովքեր դժվար պահերին իմ կողքին են եղել»,- նշել է Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան