ՄԻՊ. Խիստ մտահոգիչ են բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է ՊՊԾ գնդում բուժաշխատողներին պահելու վերաբերյալ լուրերին: ՄԻՊ հայտարարության մեջ ասված է.
«Մեզ համար խիստ մտահոգիչ են բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները: Դատապարտելի է բժշկական օգնություն ցուցաբերող անձնակազմերի նկատմամբ անգամ ոտնձգության որևէ փորձի կամ նման հնարավորություն:
Բժիշկներն իրականացնում են մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու և դրանով հանդերձ՝ մարդասիրական բարձր առաքելություն: Այդ առաքելությունը միջազգային բոլոր պահանջներով ենթակա է անվերապահ պաշտպանության առանց որևէ բացառության»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լևոն Բարսեղյանին
- HRW. Պատանդ վերցնելը, նմանապես՝ բժիշկ պատանդ վերցնելը, միշտ էլ հանցագործություն է
- Մանուկ Յազչյան. Վիրավորներին ու բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- «Բժիշկներին պատանդ վերցնելը բարոյական իմաստով շատ վատ քայլ է». Ավետիքյան
- Տարոն Տոնոյան. Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է
- Ոստիկանություն. Պատանդ են վերցրել բժիշկների
- ՄԻՊ հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
- Ոստիկանները վիրավորների ազգականներին պետք է պարտադիր ներկայացնեն իրենց գործողությունների հիմքերը. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան